Կինը որոշել է նիհարել այն բանից հետո, երբ նայել է լողազգեստով իր լուսանկարները: Բեքի Լաթամը, ով կրկնակի նիհարել է գրեթե 18 ամսվա ընթացքում, այնպես է հիանում իր ձեռքբերմամբ, որ նույնիսկ մասնակցել է բիկինիներով մրցույթին:
«Ես 70 կգ էի կշռում, երբ տեսա լողազգեստով լուսանկարներս: Ես զզվանք զգացի իմ հանդեպ և որոշեցի, որ այլևս երբեք լողազգեստ չեմ կրի, քանի դեռ չեմ նիհարել: Հիմա ես լավագույն ֆիզիկական վիճակում եմ գտնվում և հպարտանում եմ դրա համար»,- պատմում է Բեքին:
Անցած ամիս 32-ամյա Բեքին բեմ է բարձրացել, որպեսզի մասնակցի «Միսս տիեզերքի» բիկինիներով անվանակարգի մրցույթին:
«Երբ ես ավարտեցի ելույթս, հուզմունքը ինձ խեղդում էր, ես չէի կարողանում զսպել արցունքներս, ես այնքան երջանիկ էի, որ արեցի դա: Վերջին 18 ամսվա արյունը, քրտինքը և արցունքները փոխհատուցվեցին»,- հայտարարել է Բեքին:
Այսօր Բեքին կշռում է 54 կգ և մարզվում է շաբաթական չորս օր: Նա կարողանում է իր քաշից 60 կգ ավել բեռ բարձրացնել:










































