Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը մեկնել է «Նեապոլ»` բուժզննում անցնելու նպատակով: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Բժշկական հետազոտության հաջող ավարտից հետո ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի նեապոլիտանյան ակումբի հետ:
26-ամյա Կալյեխոնի տրանսֆերն իրականցնելու համար իտալացիները 10 միլիոն եվրո կվճարեն: «Նապոլի»-ում իսպանացու տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո:







































