Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ֆրանսիայում «սարկոզիմանիա» է բռնկվել. նախկին նախագահը ռևանշ է պատրաստում. La Repubblica

Նշաններ, շապիկներ և դրամական հավաքներ՝ կուսակցության ոգին բարձրացնելու համար. այսպես է սկսվել Սարկոզիի նոր քաղաքական քարոզարշավը, գրում է La Repubblica թերթում Անաիս Ջինորին:

«Երբ երեկոյան ժամը հինգին Նիկոլա Սարկոզին հայտնվում է Վոժիրար փողոցում (այնտեղ տեղակայված է «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության շտաբ-գրասենյակը), այնտեղ նրան սպասում է երկրպագուների բազմությունը, որը նախկին նախագահին դիմավորում է «Նիկոլա, վերադարձի՛ր» կոչերով: Սա նոր կարգախոս է, որը տպագրված է կուսակցության երիտասարդ անդամների շրջանում տարածված պայուսակների, նշանների և վերնաշապիկների վրա»,- գրում է պարբերականը:

Հոդվածագիրը գրում է, որ քչերն են կասկածում նախկին նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու մտադրությանը, իսկ Սարկոզին ո՛չ «այո» է ասում, ո՛չ «ոչ», սակայն Twitter-ի իր էջում գրում է. «Դուք կարող եք հույսներդ ինձ վրա դնել ամեն անգամ, երբ անհրաժեշտություն կառաջանա»:

Պարտություն կրելով 2012 թ. մայիսի ընտրություններում, Սարկոզին հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից: Ներկայում նախկին նախագահը ստիպված է գործ ունենալ բազմաթիվ դատական հետաքննությունների հետ՝ սկսած կաշառքից, որոնք ստացել է միլիարդատեր Լիլիան Բետանկուրից մինչև ռեկորդային փոխհատուցումը, որը տրամադրվել է ձեռնարկատեր Բեռնար Տապիին: Սարկոզին ներքաշված է նաև Քադաֆիից ստացված ֆինանսական միջոցների և նրա նախագահության օրոք հարցումների վրա չափից շատ գումար ծախսելու գործի հետաքննության մեջ:

Սակայն քաղաքական բեմահարթակ վերադառնալու Սարկոզիի որոշման գլխավոր պատճառը Սահմանադրական խորհրդի որոշումն է, որի համաձայն՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը չի ստանա 11 միլիոն եվրոյի փոխհատուցում նախխընտրական քարոզարշավ անցկացնելու համար՝ գրում է հոդվածագիրը:

Սարկոզին դա անվանել է «լուրջ որոշում, որն իր նախադեպը չունի Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ»: Ֆրանսուա Օլանդն իր հերթին պատասխանել է Սարկոզիի ռազմատենչ հայտարարություններին՝ ասլով. «Անտեղի է այսօր խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին այն դեպքում, երբ ֆրանսիացիները տառապում են»:

«Սարկոզիին սպասվում է պայքար հին գվարդիայի և նոր մրցակիցների դեմ՝ նախկին վարչապետներ Ֆրանսուա Ֆիյոն և Ալեն Ժյուպեն, որոնք երկուսն էլ հավանական թեկնածուներ են: վերջին հարցումների համաձայն՝ Սարկոզին կարող է հույսը դնել կուսակցական ակտիվիստների 83 %-ի աջակցության վրա, սակայն ֆրանսիացիների 60 %-ը կնախընտրեին, որպեսզի երիտասարդ «թոշակառուն», որն ընդամենը 58 տարեկան է, իրեն նվիրեր այլ բանի»,- նշվում է հոդվածում:

Համացանցով հավաքվել է ավելի քան 2.5 միլիոն եվրո՝ ի զորակցություն Սարկոզիի կուսակցության. դա ևս մեկ հուսադրող ազդանշան է նախկին նախագահի համար: «Մեր առաջնորդը կրկին մեզ հետ է»,- վանկարկել են ակտիվիստները:

«Եվս մի փոքր համբերություն» ,- եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում