«Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան հրաժարվել է Լոնդոնի «Չելսի» վերադառնալու հնարավորությունից:
Marca-ն հայտնում է, որ Մոուրինյոն զանգահարել է Դրոգբային և հայտնել, որ կրկին ցանկանում է տեսնել նրան «Չելսի»-ում:
Մոուրինյոն և Դրոգբան հիանալի հարաբերություններ ունեն, հարգում են միմյանց: Սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել Լոնդոն վերադառնալ, ինչի մասին էլ հայտնել է իր նախկին մարզչին:








































