Միլանի «Ինտեր»-ը և Nike-ը ներկայացրել են թիմի՝ 2013/14թթ մրցաշրջանի համար նախատեսված մարզահագուստը:
Որպես հիմնական մարզահագուստ ընտրվել է ավանդական կապույտ և սև գույներից հավաքածուն, իսկ պահեստային մարզահագուստում շեշտը դրվել է սպիտակ գույնի վրա:
Օգտագործվել են նաև նորագույն տեխնոլոգիաներ: Նոր մարզահագուստը 23 տոկոսով ավելի քիչ է կշռում, քան անցած տարվա հավաքածուն, ընդ որում՝ այն 20 տոկոսով ավելի ամուր և էլաստիկ է դարձել:
Nike Dri-Fit տեխնոլոգիայի կիրառումը մարզահագուստն ավելի համարավետ է դարձրել:













































