31-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը և բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը:
69 կգ քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը ռինգ դուրս կգա Երևանի ժամանակով 18:00-ին: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ուինսթոն Հիլը, ով ներկայացնում է Ֆիջին:
Հուռի Գեբեշյանը սպորտային մարմնամարզության որակավորման փուլում պայքարի մեջ կմտնի երկրորդ մրցահերթում, որը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:30-ին:
Հավելենք, որ «Ռիո-2016»-ի երկրորդ օրը կվիճարկվի 14 չեմպիոնական տիտղոս:









































