Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության բարձրաստիճան անդամ Ահմեդ Իյիմայան հայտարարել է, որ Թուրքիան պլանավորում է վերացնել ռազմական գերագույն դատարանները։
Իյիմյան մանրամասնել է, որ դրա համար անհրաժեշտ են սահմանադրական համապատասխան ուղղումներ, որոնք կնպաստեն զինված ուժերի ու դատական համակարգի հանդեպ վերահսկողության ուժեղացմանը.
«Դատական համակարգի անդամների մաքրմանն ուղղված միջոցները, որոնք իրենց հոգին վաճառել են Գյուլենի ահաբեկչական խմբավորմանը, անհրաժեշտություն են։
Բարեփոխումները նույնպես միտված են Թուրքիայի գերագույն դատարանների միավորմանը, ավելի ուշ կվերացվի նաև Ռազմական վարչական դատարանը»։









































