Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վստահ չէ, որ առաջիկայում կշարունակի հանդես գալ գերմանական գրանդում: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն հետաքրքրում է MLS-ը:
«Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, կմնամ արդյոք «Բավարիա»-ում: Իհարկե, տարբերակներից մեկն է կարիերան շարունակել MLS-ում:
Բնականաբար, ամենայն լրջությամբ եմ վերաբերում այդ հարցին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ESPN-ը մեջբերում է Ալոնսոյի խոսքերը:
Հավելենք, որ գերմանական գրանդի հետ Ալոնսոյի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:








































