Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է հարձակվող Գոնսալո Իգուաինի` «Արսենալ» տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
Անգլիայում նշված գործարքն ավարտված են համարում, սակայն իսպանական գրանդի նախագահը նշել է, որ ակումբն անգամ առաջարկներ չի ստացել Գոնսալոյի տրանսֆերի շուրջ:
«Մենք չենք ցանկանում վաճառել Իգուաինի տրանսֆերը: Ընդ որում, «Արսենալ»-ը դեռևս չի դիմել մեզ Գոնսալոյի տրանսֆերի ձեռքբերման շուրջ առաջարկով:
10 մլն, 27 մլն եվրոյի կամ ընդհանրապես որևէ գումարի առաջարկ նույնպես չենք ստացել»,- Football Espana-ն մեջբերում է Պերեսի խոսքը:









































