Թուրինի «Յուվենթուս»-ի ավագ Ջանլուիջի Բուֆոնը Football Italia-ի հետ զրույցում նշել է, որ առաջիկա մրցաշրջանում թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթանակն է:
«Իգուաինն արժե այն գումարները, որը վճարվել է նրա տրանսֆերի դիմաց: Նման գումարը պայմանավորված է նրա խաղով: Նա հանրահայտ թիմերում է խաղացել, բազում գոլեր խփել:
Մեր բոլոր նորեկներն ուժեղ են: Նրանք կհզորացնեն թիմը: Մեր գլխավոր նպատակն է հաղթել Չեմպիոնների լիգայում: Հրաշալի կլինի հասնել նպատակին, որը չի ստացվում անել երկար տարիներ»,- ասել է դարպասապահը:










































