Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարող է Խարկով տեղափոխվել: Այդ մասին հայտնում է «Ուկրաինա» պարբերականը:
Հայնկեսը կարող է Ուկրաինա ժամանել ընթացիկ շաբաթ`Խարկովի «Մետալիստ»-ը գլխավորելու նպատակով: Մասնագետի հիմանական խնդիրը կլինի առաջնության հաղթող դառնալ:
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ավարտից հետո Հայնկեսը չի աշխատում: Մասնագետը մարզչական գործունեությունը վերսկսելու ցանկություն է հայտնել:









































