Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմը ևս մեկ նորեկ կունենա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Մենք ևս մեկ նորեկ կունենանք: Չեմ ցանկանում ասել, որ դա Պոգբան կլինի, քանի որ նա այժմ «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ է: Չեմ սիրում խոսել այլ թիմերի խաղացողների մասին:
Մենք դեռ երկար ժամանակ ունենք: Տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին», – ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում «Յունայթեդ»-ի և «Յուվենտուս»-ի միջև՝ Պոլ Պոգբայի տեղափոխության նպատակով:








































