Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում վերսկսել Իրանի հետ բանկային ուղիղ գործողությունները.
«Մենք բանկային ուղղակի հարաբերություններ չունենք Իրանի հետ, և մենք մտադիր չենք վերսկսել դրանք»։
Թոներն այդպես է մեկնաբանել Wall Street Journal պարբերականի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ-ն ավելի վաղ 400 միլիոն դոլար է տվել Իրանին իր քաղաքացիներին ազատելու համար։
ԱՄՆ իշխանություններն արդեն իսկ հերքել են, թե այդ գումարը վճարվել է հունվարին Իրանում ԱՄՆ 4 քաղաքացու ազատ արձակելու համար։










































