33-ամյա պաշտպան Էրիկ Աբիդալն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Ֆրանսիայի Առաջին խումբ վերադարձած «Մոնակո»: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Աբիդալն իր նոր ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է կնքել, որի ժամկետը հնարավոր է երկարաձգել ևս մեկ տարով: Այսօր ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի որպես «Մոնակո»-ի ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Աբիդալն իր մարզական կարիերան սկսել է «Մոնակո»-ում, որտեղ հանդես է եկել 2000-02թթ:








































