Ուկրաինացի փորձագետ Վլադիմիր Լյուտին, ով իր մարզական կարիերայում հանդես է եկել գերմանական «Շալկե»-ում, «Դյույսբուրգ»-ում ու «Բոխում»-ում, կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանն արժանի փոխարինող է Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոտցեին:
«Մխիթարյանն արժանի փոխարինող է Գյոտցեին: Խաղով, ինքնատիպությամբ, համեստությամբ նրանք արժանի են միմյանց: Իհարկե, հարմարվելու համար Մխիթարյանից մի քանի ամիս կպահանջվի:
Հնարավոր է՝ Մխիթարյանը նույնիսկ գերազանցի Գյոտցեին, քանի որ Գյոտցեն այնքան գոլեր չէր խփում, որքան Մխիթարյանը: Չեմ բացառում, որ 1-2 տարի հետո Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կկրկնապատկվի: Մխիթարյանի համար ամենակարևորը մարզչի առաջադրանքները կատարելն է:
Հնարավոր է՝ այստեղ նրա առաջադրանքներն ավելի բարդ կլինեն, բայց վստահ եմ, որ նա կկարողանա հարմարվել «Բորուսիա»-ի խաղաոճին, որն իրեն ավելի հոգեհարազատ է, քան այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Լիվերպուլ»-ը»,- հայտարարել է Լյուտին:








































