Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյի կարծիքով` «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին պետք է անհապաղ Արգենտինայի հավաքական վերադարձնել:
«Մեսսին իրեն պարտավոր էր զգում էր հաղթանակի հասնել յուրաքանչյուր խաղում: Դա ծանր բեռ էր իր համար: Մենք խոսում ենք հանճարի, աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին:
Ազգային թիմից նրա հեռանալը մեծ խնդիր է, մանավանդ, եթե հաշվի առնենք այն, թե ինչ է այժմ կատարվում արգենտինական ֆուտբոլում:
Կարծում եմ` Մեսսիին պետք է Արգենտինայի հավաքական վերադարձնել որքան հնարավոր է շուտ»,- Fox Sports-ը մեջբերում է Վալդանոյի խոսքերը:






































