La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում «Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ իր կարծիքով` «Բարսելոնա»-ն մինչ այժմ աշխարհի լավագույն ակումբն է:
«Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե գերմանական ֆուտբոլը լավագույնն է: «Բավարիա»-ն իսկապես հզոր ակումբ է, սակայն ինձ համար «Բարսելոնա»-ն շարունակում է լավագույն թիմը մնալ: Պարզապես հնարավոր չէ հաղթել ամեն տարի: Նեյմարն ավելի կհզորացնի կատալոնական ակումբը: Ինձ դուր է գալիս «կապտանռնագույններ»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստի ցուցադրած խաղը, սակայն Ինյեստան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է Մանչինին:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության հաղթող է դարձել, իսկ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում զիջել է մրցաշարի ապագա չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ին:








































