Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մեկնել է Գերմանիա և պայմանագիր է ստորագրելու Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
Sport-express-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանն արդեն այսօր կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «Բորուսիա»-ի կազմում, որը Մագդեբուրգում բարեգործական խաղ է անցկացնելու:
Հիշեցնենք, որ Հենրիխն իր նոր ակումբում կարող է կրել 10 համարի մարզահագուստը: Այդ մասին գրել է Kicker-ը: Այն պատկանում էր Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, ով համալրել է Մյունխենի «Բավարիա»-ի շարքերը:









































