Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիա»-ն արժանի էր «Բարսա»-ի նկատմամբ ՉԼ կիսաեզրափակիչում հաղթանակներին:
Հիշեցնենք, որ ՉԼ գավաթի 2012/13թթ կիսաեզրափակիչում դիմակայության արդյունքում «Բավարիա»-ն 7 անպատասխան գնդակ ուղարկեց Իսպանիայի գործող չեմպիոնի դարպասը:
Պույոլը հետադարձ հայացք է գցել «Բավարիա»-ի դեմ դիմակայության վրա:
«Իհարկե, «Բավարիա»-ն արժանի հաղթանակ տարավ մեր նկատմամբ: Բայց պետք է հաշվի առնել նաև այն, թե ինչ վիճակում էին թիմերը մոտեցել խաղին: Չեմ ցանկանում մեղադրել մրցավարներին, բայց առաջին հանդիպման ժամանակ որոշիչ էր նաև նրանց դերը:
Երբ պարտվում ես 4:0 հաշվով, պատասխան խաղում դիմակայությունը փրկելը գրեթե անհնար է: «Բավարիա»-ն արժանի էր իր բոլոր հաջողություններին»,- Sport.es-ի հետ զրույցում հայտարարել է Պույոլը:










































