Անսպասելի որոշում է կայացրել Թուրքիայի ֆուտբոլի միությունը: Հայտնի է դարձել, որ կազմակերպության 94 աշխատակից հեռացվել է աշխատանքից:
Պատճառը երկրում ռազմական հեղաշրջման փորձն է: Ինչպես հայտնում է Associated Press-ը, աշխատանքից զրկվածների թվում մեկ մրցավար է, ով սպասարկել է թուրքական Սուպերլիգայի խաղերը:
Նշվում է, որ այս կերպ միջոցներ են ձեռնարկվել երկրում անվտանգությունն ապահովելու նպատակով:







































