Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
56 կգ քաշային կարգում Ունիվերսիադայի ոսկե մեդալը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Յինգույ Սյուն, ով գրանցել է 264 կգ (115+149) արդյունքը:
Իսկ հայ ծանրամարտիկը` 20-ամյա Սմբատ Մարգարյանը երկամարտում ցույց է տվել 235 կգ (100+135) արդյունք:










































