Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Կրտսեր սերժանտը ծիծաղելու համար դանակով հարվածել է մայորներից մեկի որովայնին

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Արկադի Չոբանյանի գործի դատավարությունը:

31-ամյա Արկադի Չոբանյանը ծառայել է որպես ուսումնական կենտրոնի զորային հրաձգարանի պետ, կոչումով՝ կրտսեր սերժանտ:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2012 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 22-ի սահմաններում Արկադի Չոբանյանը Դիլիջանի ուսումնական կենտրոնի ճաշարան է մտել, բարձրաձայն խոսելու և ծիծաղելու համար դիտողություն արել ճաշարանի հիմնական սրահում հավաքված սպաներին՝ պահանջելով ցածր խոսել և իրեն չխանգարել:

Այդ դիտողությունից հետո կոչումով նրանից բարձր սպաները՝ հիմնականում մայորներ, փորձել են կարգի հրավիրել կրտսեր սերժանտ Չոբանյանին, սակայն նա ընդդիմացել է, շարունակել վիճաբանությունը:

Արդյունքում նրա և մայոր Վրեժ Ղալեչյանի միջև քաշքշուկ է առաջացել: Միջամտել են մյուս սպաները, բաժանել Չոբանյանին ու Ղալեչյանին:

Երեք մայորներ Չոբանյանին ճաշարանի խոհանոցի միջով հանել են մասնաշենքի հետնամաս ու վերադարձել են ճաշարան:

Այդ ժամանակ Ղալեչյանը մենակ դուրս է եկել ճաշարանի հիմնական մուտքից ու քայլել դեպի զուգարան: Ճանապարհին նրան ընդառաջ է ելել Արկադի Չոբանյանը և դիտավորությամբ դանակով հարվածել իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Վրեժ Ղալեչյանի որովայնի շրջանին՝ պատճառելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վերք՝ բարակ աղիների միջընդերքի վնասումով, ինչի արդյունքում զարգացել է 1-2 աստիճանի հիպովոլեմիկ շոկ:

Դատարանը այս արարքի համար Արկադի Չոբանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 358 հոդվածի 1-ին մասերով:

Տուժողը դատարանում հայտնել է, թե Դիլիջանի ուսումնական կենտրոնում մասնակցել է զորամասերի, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների ու տեղակալների հավաքներին:

Հոկտեմբերի 28-ի երեկոյան անվանականչից հետո, ժամը 22-ի սահմաններում մի խումբ սպաներով գնացել են ուսումնական կենտրոնի ճաշարան և խոհանոցի աշխատողներին խնդրել են իրենց համար սունկ տապակել: Մինչև սունկը կպատրաստվեր, սպաները ճաշարանի սրահում զրուցել, կատակներ են արել ու բարձր ծիծաղել: Խոսակցության ընթացքում չեն հայհոյել, անպարկեշտ բառեր չեն օգտագործել, մանավանդ որ խոհանոցում աշխատող կանայք կային:

Իրենց զրույցի ընթացքում ճաշարան է մտել սերժանտի տարբերանշանով մի երիտասարդ ու բարձր գոռացել իրենց վրա. «Ձեններդ կտրե՛ք, էդ ինչ բարձր եք խոսում»:

Ինքը նրան ասել է, թե պետք չէ նման տոնով խոսել իրենց հետ: Բայց երիտասարդը շարունակել է, այդ ժամանակ ինքը մոտեցել է նրան, բռնել է ձեռքից ու ասել է. «Ընգե՛ր ջան, գնա քո գործին»:

Երիտասարդն ավելի է զայրացել ու ասել է. «Արա՛, դու չես ասելու, թե ես ինչ անեմ»: Այս խոսքերից ինքը բարկացել է, բռնել նրա օձիքից ու փորձել է սաստել: Նա էլ իր համազգեստից է քաշել:

Միմյանց քաշքշել են: Մյուս սպաներն իրենց բաժանել են, մի քանիսը այդ երիտասարդին ուղեկցել են դեպի ճաշարանի հետնամուտքը, իսկ ինքը գլխավոր մուտքից դուրս է եկել, որ գնա զուգարան:

Ճանապարհին ինչ-որ մեկը իրեն հարված է հասցրել ու փախել: Ինքը որովայնի շրջանում տաքություն է զգացել, ձեռքով շոշափել ու տեսել, որ ձեռքն արյունոտվեց: Հասկացել է, որ իրեն դանակով են հարվածել: Գոռացել է մյուս սպաներին, որ իրեն խփել են:

Խփողը վազելով փախել է: Մյուս սպաները օգնության են հասել, զորամասի շտապօգնության մեքենայով իրեն անմիջապես տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց: Այլևս ոչինչ չի հիշում: Հետագայում է իմացել, որ հարվածողը եղել է Արկադի Չոբանյանը, ով ռազմական ոստիկանություն է ներկայացել կամովին:

Տուժողը հայտնել է, թե Չոբանյանից պահանջ չունի և դատարանին խնդրել է նրա նկատմամբ մեղմ լինել:

Մյուս սպաների ցուցմունքները տուժողի ցուցմունքից համարյա չեն տարբերվել: Միայն երկխոսություններն են տարբեր բառերով վերարտադրվել, դրանից վիճաբանության բովանդակությունն առանձնապես չի փոխվել:

Որոշ սպաներ հիշատակել են, թե կրտսեր սերժանտին զգուշացրել են՝ տեղյա՞կ է, որ բարձրաստիճան սպաներ են կանգնած իր առաջ, ինչպե՞ս է իրեն թույլ տալիս այդ տոնով խոսել:

Իսկ Չոբանյանը պատասխանել է. «Դա ի՞նչ կապ ունի, մարդս մարդ ըլնի»: Եվ ասել է, որ բարձր խոսելով ու ծիծաղելով՝ սպաները խանգարում են իրեն:

Սպաների ցուցմունքով՝ ճաշարան մտած Արկադի Չոբանյանի ձեռքին գարեջրի շիշ է եղել, որը քաշքշոցի ընթացքում ընկել է գետնին ու ջարդվել, իսկ սերժանտն էլ, հնարավոր է, եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Սպաներից մեկի ցուցմունքով՝ սերժանտին հետևյալ նկատողությունն է արվել. «Պարո՛ն կրտսեր սերժանտ, հլը մի հատ կողքերդ նայի, տես, թե ինչ կատեգորիայի մարդիկ են հավաքված»: Սերժանտն էլ պատասխանել է՝ մարդս մարդ ըլնի: Եվ վիրավորվել է՝ ասելով, թե իրավունք չունեն իրեն ասել՝ ինչ անի, ինքը լավ գիտի, թե ինչ անի:

Ամբաստանյալ Արկադի Չոբանյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ճաշարան է մտել ու խնդրել, որ իր համար սուրճ եփեն, քանի որ հոգնած է եղել:

Ճաշարանի սրահում հավաքված են եղել յոթ-ութ անծանոթ անձինք, մի մասը՝ քաղաքացիական, մի մասը՝ զինվորական հագուստով: Ինքը նրանց չի ճանաչել, չի իմացել, որ բարձրաստիճան սպաներ են:

Նրանք «ցենզուրայից դուրս» անեկդոտներ են պատմել, բարձր ծիծաղել, ինչը տհաճ է եղել, առավել ևս, որ խոհանոցում կանայք են աշխատել: Ինքը նրանց դիտողություն է արել. «Ձեններդ կամացացրե՛ք, չեք տեսնո՞ւմ, որ հաճելի չէ»:

Նրանք էլ ասել են՝ գիտե՞ս, թե ում հետ ես այդ տոնով խոսում: Ինքը պատասխանել է, թե դա կապ չունի, մարդկային տեսակետից է ասում:

Ըստ Չոբանյանի՝ հավաքված սպաները իրեն ծեծել են, հարվածել են թիկունքից, ինքը չի տեսել, թե կոնկրետ ով է հարվածում: Պատռել են իր շորերը, քաշելով ճաշարանից դուրս են բերել՝ իր հասցեին անվայել արտահայտություններ անելով: Դրսում էլ են հարվածել իրեն: Ինքը փորձել է պաշտպանվել, հանել է ծալովի դանակը, որ գրպանում պահում էր կենցաղային նպատակներով: Հարվածել է Վրեժ Ղալեչյանին: Ապա խոտերի մեջ է նետել դանակը ու հեռացել:

Չոբանյանն ընդունել է, որ հանցանք է գործել, բայց նշել է, թե դա արել է պաշտպանվելու նպատակով, քանի որ իր վրա հարձակվել էին ու ծեծում էին մի քանի հոգով:

Արկադի Չոբանյանի վարկածով ցուցմունք է տվել միայն մի հոգի՝ խոհարար Քրիստինեն:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ եզրակացրել է, որ Արկադի Չոբանյանը իր ցուցմունքներով նպատակ է հետապնդել խուսափելու քրեական պատասխանատվությունից և պատժից, նա պաշտպանության վիճակում չի եղել, այլ ճաշարանի հետնամուտքից դուրս բերվելուց հետո մոտեցել է գլխավոր մուտքին, դանակով անսպասելի հարվածել դեպի զուգարան գնացող տուժողին: Դատարանի գնահատմամբ՝ վկա Քրիստինեն իր ցուցմունքներով փորձել է ինչ-որ կերպ մեղմել ամբաստանյալի վիճակը:

Հաստատված գնահատելով Արկադի Չոբանյանին մեղսագրված արարքները՝ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 29-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում