Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ ցանկանում էր իր հայրենակից Նեյմարին տեսնել ոչ թե «Բարսելոնա»-ի, այլ Մադրիդի «Ռեալ»-ի կազմում:
«Ցանկանում էի, որ Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»: Բայց իմ կարծիքը որոշիչ չէր այդ հարցում: «Բարսելոնա»-ն նույնպես գերազանց ակումբ է, որտեղ նա կարող է իրեն դրսևորել լավագույն կողմերով:
Մի քանի անգամ զրուցել եմ Նեյմարի հետ և նրան խորհուրդ տվել տեղափոխվել Մադրիդ, բայց վերջնական որոշումն, իհարկե, պետք է կայացներ ինքը»,- հայտարարել է Ռոնալդոն:








































