Մարիո Բալոտելիի և Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է նրանց` այլ ակումբներ տեղափոխության մասին շրջանառվող լուրերը: Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն` Մարիոն «Ռեալ» է տեղափոխվում, իսկ Զլատանը` «Բարսելոնա»:
««Բալոտելին չի փոխի ակումբային գրանցումը: «Միլան»-ը մեծ հույսեր է կապում նրա հետ, իսկ Մարիոն երջանիկ է թիմում: Թե ինչ կլինի հետագայում, ասել չեմ կարող:
Վստահեցնում եմ, որ Զլատանը նույնպես չի հեռանա իր ներկայիս ակումբից: Ավելին, կարող եմ ասել, որ առաջիկա 10 տարիների ընթացքում նա չի տեղափոխվի Իտալիա: Ա Սերիայի որևէ ակումբ չի կարող ձեռք բերել Իբրահիմովիչի իրավունքները»,- գործակալի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:










































