ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հաստատել է փարիզյան ակումբի` Էդիսոն Կավանիի տրանսֆերի շուրջ «Նապոլի»-ի հետ բանակցություններ սկսելու փաստը:
««Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին առաջարկ ենք արել, որը, կարծում եմ, կհետաքրքրի նրան: Բանակցությունները շարունակվում են: Առաջիկա օրերին հնարավոր է նորություններ լինեն»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է Il Mattino-ն:
Նշենք, որ վերջին տեղեկությունների համաձայն` փարիզցիները պատրաստ են 63 մլն եվրո վճարել Կավանիի տրանսֆերի դիմաց:










































