«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Նեմանյա Վիդիչին: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Հոկտեմբերին սերբ պաշտպանը 32 տարեկան կդառնա: Վերջին մեկ տարվա ընթացքում Վիդիչը ծնկի երկու բարդագույն վիրահատությունների է ենթարկվել:
Այնուամենայնիվ, «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեծ նշանակություն է տալիս փորձառու ֆուտբոլիստին և առաջարկում նրան ևս մեկ տարով երկարաձգել ակումբի հետ պայմանգրի ժամկետը:
Հիշեցնենք` Վիդիչի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է հաջորդ ամռանը:








































