Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ թիմի հարձակվող Մաուրո Իկարդին չի հեռանա ակումբից:
«Իկարդին շարունակում է մնալ «Ինտեր»-ի ավագը: Նա այժմ մեր թիմում է և շարունակում է պատրաստվել գալիք մրցաշրջանին», – ասել է Մանչինին:
Նշենք, որ ավելի վաղ իտալական «Նապոլի»-ն հերթական անգամ պաշտոնական առաջարկով դիմել էր «Ինտեր»-ին՝ Իկարդիի համար առաջարկելով 70 միլիոն եվրո:









































