Ինդոնեզիացի գործարար Էրիկ Տոխիրը Մասիմո Մորատիից կգնի «Ինտեր»-ի բաժնետոմսերի կենտրոնական փաթեթը: Այդ մասին տեղեկացնում է SportMediaset-ը:
«Ինտեր»-ի սեփականատերը որոշել է վաճառել ակումբի բաժնետոմսերի 75 տոկոսը: Գործարքը պաշտոնապես կկնքվի հուլիսի վերջին:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Տոխիրը պատրաստվում է գնել բաժնետոմսերի 40 տոկոսը:










































