Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Նեյմարն ու Խորդի Ալբան կոկորդի վիրահատության են ենթարկվել:
Իսպանիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վիրահատական ծախսերը հոգացել է ակումբը: Սպասվում է, որ ֆուտբոլիստների վերականգնման համար կպահանջվի 10 օր:
Հիշեցնենք, որ Ալբան ու Նեյմարը միմյանց դեմ պայքարեցին Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ Բրազիլիայի ընտրանին 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:










































