Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ առաջիկա տարիներին նույնպես գլխավորելու է իր ներկայիս ակումբը: Նա չի բացառել, որ հետագայում կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:
«Ինձ համարում եմ բավականաչափ երիտասարդ մարզիչ: Այնպես որ, այս բոլոր տեղափոխությունները հնարավոր են:
Կան շատ չեմպիոններ, որոնք ստանում են հետաքրքիր մարտահրավերներ: Չեմ բացառում, որ կտեղափոխվեմ Իտալիա կամ Անգլիա»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը:






































