Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր դեկրետ է ստորագրել միանգամից իր երկու նախորդների՝ Հովհաննես Պողոս II-ի և Հովհաննես XXIII-ի սրբացման մասին: Արարողության կոնկրետ ամսաթիվը կորոշվի հաջորդ խորհրդակցության ժամանակ:
Մեկ շաբաթ առաջ հատուկ հանձնաժողովը և բուժաշխատողները հաստատել են Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից հրաշք գործելու փաստը, ինչը հարկավոր է նրան սուրբ հայտարարելու համար: Խոսքը Կոստա Ռիկայի քաղցկեղով հիվանդ բնակչուհու բուժման մասին է, ով Հովհաննես Պողոս II-ին աղոթելով՝ առողջացել է:
Միաժամանակ, հաստատվել է Հովհաննես XXIII-ին աղոթքով դիմելուց հետո հրաշքի իրականացման փաստը:









































