Կազանում մեկնարկած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը 3:0 հաշվով պարտության մատնեց Տայպեյի ներկայացուցիչ Վեյ Յեն Չանգին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Կորյուն Սողոմոնյանը պարտվեց հենց առաջին մենամարտում և դուրս մնաց պայքարից։ 49 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Սողոմոնյանը 0։3 հաշվով զիջեց ռուսաստանցի Բելիկ Գալանովին։
Եվս մեկ հայ բռնցքամարտիկ Ուկրաինայի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը 91 կգ քաշային կարգում 2:1 հաշվով առավելության հասավ ղազախ Ալեքսեյ Սևաստյանովի նկատմամբ։









































