«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին մեկնաբանել է իր նախկին խաղընկեր Կառլոս Տևեսի`Թուրինի «Յուվենթուս» տեղափոխության փաստը:
«Տևեսն ընկերս է: Ես նրան «Միլան» էի հրավիրում, սակայն նա չլսեց ինձ և տեղափոխվեց թուրինյան ակումբ:
Կառլոսը պետք է հաշվի առնի, թե որտեղից եմ ես ծնունդով և հասկանա, թե ինչ է իրեն սպասվում, եթե հանդիպեմ նրան խաղադաշտում»,- Football Italia-ն մեջբերում է Բալոտելիի խոսքը:








































