Մադրիդի «Ռեալ»-ը մերժել է Լոնդոնի «Արսենալ»-ի առաջարկը: Լոնդոյան ակումբը ցանկանում էր հրավիրել Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինին:
Երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ «զինագործներ»-ը «Ռեալ»-ին առաջարկել են 23 մլն եվրո:
«Ռեալ»-ի ղեկավարները հայտարարում են, որ լոնդոնյան ակումբից պաշտոնական առաջարկ չի ստացվել:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ավելի վաղ հայտարարել էր, որ ակումբը պատրաստ է հրաժարվել Իգուաինի ծառայություններով և այլևս հույսեր չի կապում նրա հետ:









































