2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միշա Ալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանի հավաքականը մինչև 52 կգ քաշային կարգում հայտարարել է, որ հիանալի մարզավիճակում է և պատրաստ է մասնակցելու հուլիսի 7-17-ը Կազանում կայանալիք Ունիվերսիադային:
«Մարտական եմ դրամադրված: Զգում եմ, որ հիանալի մարզավիճակում եմ և պատրաստ եմ մասնակցելու մրցումներին: Մի քիչ ավել է կշիռս, սակայն դա նորմալ է:
Բռնցքամարտիկը չպետք է կուշտ ռինգ դուրս գա: Կուշտ գայլն արդեն գայլ չէ: Մարզումից հետո կազատվեմ ավել քաշից և նորմալ վիճակում դուրս կգամ ռինգ»,- Ալոյանի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:










































