Եվրոպա լիգայի 2013/2014 թթ. խաղարկությունում այսօր մեկնարկեց նաև «Փյունիկ»-ը: Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները հանդիպում անցկացրին «Տետեքս»-ի դեմ:
Առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել: Երկրորդ խաղակեսի 81-րդ րոպեին Ղուկաս Պողոսյանին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը: Սակայն 90-րդ րոպեին «Տետեքս»-ի հարձակվող Գենկ Իսենին հավասարեցրել է հաշիվը:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:










































