Եվրոպա լիգայի 2013/14 թթ. խաղարկության շրջանակներում այսօր «Գանձասար»-ը Երևանում հանդիպում անցկացրեց ղազախական «Ակտոբե»-ի դեմ:
Առաջին խաղակեսի ընթացքում հանդիպման հաշիվը չբացվեց: Խաղն ընթացավ հավասար պայքարում։ Սակայն վերջնամասում «Գանձասար»-ի հարձակվող Նարեկ Բեգլարյանը հիանալի հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը։
Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Սերգեյ Դավիդովը հանդիպման 60-րդ րոպեին առաջ մղեց ղազախական թիմին: Խաղի 78-րդ րոպեին Ասխաթ Տաղիբերգենը կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից վայրկյաններ առաջ Արտակ Դաշյանին հաջողվեց գրավել ղազախական թիմի դարպասը: 1:2 հաշվով «Գանձասար»-ը զիջեց «Ակտոբե»-ին:










































