Մյունխենի «Բավարիա»-ն պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Մարիո Գոմեսից միայն այն դեպքում, երբ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանա առնվազն 20 մլն եվրո: Այդ մասին տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ հարձակվողն արդեն համաձայնության է եկել իտալական «Ֆիորենտինա»-ի հետ:
Սակայն հարկ է նշել, որ «մանուշակներ»-ը պատրաստ են ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել 15-18 մլն եվրո:








































