Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական մրցաշրջանի ավարտից հետո գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: Այդ մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Բրազիլացի ֆուտբոլիստի հարազատները հայտարարել են, որ այս ամենում իր մեղքի բաժինն ունի «բլանկոսներ»-ի նակին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Մոուրինյոն չէր տեսնում նրան թիմում և ցանկանում էր վաճառել նրա տրանսֆերը: Միևնույն ժամանակ պորտուգալացին թույլ չէր տալիս Կակայի տեղեփոխությունը եվրոպական գրանդ ակումբներ՝ վախենալով, որ նա կարող է հաջողության հասնել:
Մոուրինյոն ցանկանում էր Կակային տեսնել ռուսական կամ չինական թիմերում, սակայն ֆուտբոլիստին իրադարձությունների նման զարգացումը չէր բավարարում:
Մոուրինյոն և Կական երբեք չեն վիճել, սակայն նրանց հարաբերությունները չի կարելի իդեալական համարել»,- նշել է բրազիլացու ներկայացուցիչը:






































