«Անժի»-ի կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ Ֆերնանդինյոն հիանալի ֆուտբոլիստ է: Վիլիանը նաև կարծիք է հայտնել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Կարծում եմ` «Շախտյոր»-ի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը Ֆերնանդինյոն էր։ Թիմում նրան սիրում էին։ Ուրախ եմ, որ նա Անգլիա տեղափոխվեց։ Ֆերնանդինյոն երազում էր այդ մասին:
Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա կարծում եմ` արդարացի է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են բարձրակարգ ակումբներ: Նա հիանալի խաղացող է։ Իզուր չէ, որ Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու», – СЭ-ն մեջբերում է Վիլիանի խոսքը:










































