Դեռևս մինչև ամառային տրանսֆերային պատուհանի բացումը «Բարսելոնա»-ի ղեկավարները հայտարարեցին, որ ցանկանում են հրաժարվել կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայի ծառայություններից:
«Կապտանռնագույններ»-ը վաճառքի հանեցին հոլանդացի կիսապաշտպանի տրանսֆերը: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Աֆելայը վարձավճարով հանդես է եկել «Շալկե»-ի կազմում:
AS-ի տեղեկությունների համաձայն` «Մալագա»-ն պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները, որի դիմաց «Բարսելոնա»-ն ընդամենը 3-4 մլն եվրո է պահանջում:
Հիշեցնենք, որ «Մալագա»-ի առաջատար Իսկոն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել:








































