Դոնեցկի «Շախտյոր»-ի մարզական տնօրեն Սերգեյ Պալկինը Football.ua-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյա՞նը. փոփոխություններ չկան: Արդեն ասել եմ, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն առաջարկել է 30 մլն դոլար: Մենք պահանջում ենք 30 մլն եվրո:
Մխիթարյանի պայմանագրում հրաժարագին նշված չէ: Նշված է տուգանքի չափը՝ պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում: Այն կազմում է 30 մլն եվրո: Եթե մենք չվաճառենք Մխիթարյանի տրանսֆերը մեզ ձեռնտու պայմաններով, ապա նա պատժվելու է:
Պայմանագրում նշված են բոլոր սանկցիաները կարգը խախտելու դեպքում, իսկ նա չի միացել թիմին ու չի մասնակցում ուսումնամարզական հավաքին»:







































