Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Մարդինի նահանգում ռմբային հարձակում են իրականացրել Ժանդարմերիայի պարեկների վրա:
Միջադեպը գրանցվել է Արթուքլու շրջանի Ջևիզլի գյուղի մոտ, ժամը 13.00-ի մոտ: Հարձակման հետևանքով զոհվել է 1 զինվորական և 1 քաղաքացիական անձ:
Բացի այդ, վիրավորվել է 10 մարդ: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են տարածաշրջանի հոսպիտալներ: Միջադեպից հետո թուրքական անվտանգության ուժերը մասշտաբային որոնողական գործողություն են սկսել:








































