Հայտնի է Մադրիդի «Ռեալ»-ի՝ նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին հակառակորդը:
«Արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին թիմն ուժերը կչափի անգլիական «Բորնմութ»-ի հետ: Խաղը կկայանա Բրիտանիայում:
«Բորնմութ»-ը նախորդ մրցաշրջանի արդյունքներով Չեմփիոնշիփում հանդես գալու հնարավորություն է ստացել: Հանդիպման տոմսերը կարժենան 60 ֆունտ:
Հուլիսի 27-ին «Ռեալ»-ն ընկերական խաղ կանցկացնի ՊՍԺ-ի դեմ: Խաղը կկայանա Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում:









































