«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Twitter-ի իր էջում աջակցության խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով հարկերից խուսափելու համար դատապարտվել է 21-ամսյա որակազրկման:
«Լեո, քեզ վրա հարձակվողները հարձակվում են նաև «Բարսելոնա»-ի վրա: Կպաշտպանենք քեզ` մինչև վերջ: Ընդմիշտ միասին»,- գրել է Բարտոմեուն:
Ավելի վաղ կատալոնական ակումբը սատարել էր Մեսսիին` տարածելով պաշտոնական հաղորդագրություն:









































