Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին ստորագրել է ներքին գործերի նախարար Մուհամմադ ալ-Գաբանի հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Ալ-Աբադին Բաղդադի ահաբեկչությունները բնութագրել է որպես գրոհայինների պատասխան իրաքյան Էլ-Ֆալուջայի ազատագրմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներքին գործերի նախարար Սալեմ ալ-Գաբանը հրաժարականի որոշում է կայացրել։
Բաղդադում օրեր առաջ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 250-ի։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են ԴԱԻՇ-ի գրոհայինները։
x









































