Ամերիկացի ոստիկաններն աֆրոամերիկացիներին սպանում են երկու անգամ ավելի հաճախ, քան սպիտակամորթներին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վարշավայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Բոլոր ամերիկացիները պետք է անհանգստանան այդ իրադարձություններից։ Դրանք առանձին դեպքեր չեն, այլ պարբերական իրադարձություններ, որ տեղի են ունենում մեր իրավապահ կառույցներում»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Օբաման կարծում է, որ այդ ամենը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները չեն զգում իրավահավասարություն, և դա բոլոր ամերիկացիների խնդիրն է՝ անկախ նրանց ծագումից։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ոստիկանների մեծ մասն իրենց աշխատանքն ամեն օր կատարում են հիանալի կերպով։
Օբաման նաև նշել է, որ չի մեկնաբանի Լուիզիանայի և Մինեսոտայի վերջին դեպքերը, որոնք ԱՄՆ-ում բողոքի նոր ալիք բարձրացրին։ Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կանցկացնեն անհրաժեշտ հետաքննություն։










































