Ֆրանսիայում ավարտին է մոտենում ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում տեղի է ունենում կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունը: Ուժերն են չափում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները:
Մրցավարի՝ առաջին խաղակեսին ավելացված 1-ին րոպեին անկյունայինի իրացումից հետո Բաստիան Շվայնշտայգերը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց: Անտուան Գրիզմանը չվրիպեց 11 մետրանոց հարվածի նշակետից:
Հանդիպման 73-րդ րոպեին Պոլ Պոգբայի եզրային փոխանցումից հետո Մանուել Նոյերը դարպասից դուրս եկավ ու վրիպեց: Անտուան Գրիզմանն անմիջապես օգտվեց Գերմանիայի հավաքականի դարպասապահի սխալից ու կրկինապատկեց հաշվի տարբերությունը՝ ձևակերպելով դուբլ:










































