«Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտնել է, թե ինչ խնդիրներ են դրված ակումբի առջև առաջիկա մրցաշրջանում: Իտալացի մասնագետը նշել է, որ 2013/14 թվականների մրցաշրջանը «Մոնակո»-ն պետք է ավարտի լավագույնների եռյակում և Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ձեռք բերի: Ակումբի նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ է համալրել թիմի կազմը:
«Մեր նպատակն է ավարտել առաջիկա մրցաշրջանը լավագույնների եռյակում: Սակայն թիմը դեռևս համալրման կարիք է զգում: Այն պետք է հզորացնել:
Մեզ չի հաջողվել ձեռք բերել որոշ ֆուտբոլիստների իրավունքներ, ովքեր կարող էին հզորացնել «Մոնակո»-ն: Թիմն այժմ բավականաչափ փոփոխությունների է ենթարկվել, սակայն այն դեռևս պետք է հզորացնել: Տրանսֆերային շուկան դեռ շարունակում է գործել»,- France Football-ը մեջբերում է Ռանյերիի խոսքը:









































