Գերմանական Kicker պարբերականի տեղեկություններով՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման համար:
Պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկուին «Բորուսիա»-ում ցանկանում է տեսնել հատկապես գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Բանակցությունների ձախողման դեպքում ակումբը կրկին իր ուշադրությունը կսևեռի Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Էրիստիան Էրիքսենի վրա:







































